Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանի հեռուն գնացող նպատակները փշրվեցին ՊԲ-ի գրագետ քայլերի շնորհիվ. ադրբեջանագետ

Ադրբեջանի հեռուն գնացող նպատակները փշրվեցին ՊԲ-ի գրագետ քայլերի շնորհիվ. 
ադրբեջանագետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ագրեսորի կեցվածք է դրսևորել ամբողջ տարածաշրջանում: Դա ակնհայտ է թե՛ Հունաստանի, թե՛ Կիպրոսի հետ հարաբերություններում, թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Աֆրիկայի տարածշրջանում: Այսօր այդ ագրեսիվ քաղաքականությունը տարածվում է նաև Հարավային Կովկասում, մասնավորապես, Հայաստանի ու Արցախի նկատմամբ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:

«Վստահաբար, Թուրքիան բավական լուրջ ապակայունացնող գործունեություն է ծավալում: Ադբեջանի կողմից սանձազերծած գործողություններում այս պահին, բացի երևացող ուղղակի միջամտություններից, Թուրքիան բոլոր մակարդակներում ներգրավված է գործընթացներում: Այդ թվում, առկա է Ադրբեջանի կողմից հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառում, և ես շատ լուրջ կասկածներ ունեմ, որ հենց Թուրքիայի զինված ուժերի մասնագետներն են դրանք կառավարում: Թուրքիայից ինտենսիվորեն ռազմական բեռնատարներ են մտնում Ադրբեջանի տարածք: Անկարան սպառազինության հարցով շատ լուրջ օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին: Թուրքիայի ցանկությունը Հարավային Կովկասում իր ազդեցությունը մեծացնելն է, իր ազդեցությունը տարածելն է»,-ասաց Տարոն Հովհաննիսյանը: Ադրբեջանագետն ընդգծեց, որ ուղիղ միջամտությունից դեռ խուսափում են՝ հաշվի առնելով Իրանի և Ռուսաստանի հետ շահերի հնարավոր բախումը:

Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանը հենց առաջին իսկ օրվանից աննախադեպ լայնածավալ սադրիչ գործողություններ է սկսել՝ գործի դնելով բավական մեծ քանակությամբ զրահատեխնիկա, օդուժ:

«Ադրբեջանն ուներ բավական հեռուն գնացող նպատակներ, որոնք անմիջապես փշրվեցին Արցախի Պաշտպանության բանակի գրագետ գործողությունների շնորհիվ: Ասեմ, որ նման լայնածավալ գործողությունների ժամանակ դիրքային տեղաշարժերը դեռ որևէ բանի մասին չեն խոսում: Դրանք կարող են ունենալ մարտավարական նշանակություն: Որևէ դիրքային տեղաշարժ չպետք է հուսահատության մեջ գցի Հայաստանի, Արցախի բնակչությանը: Կարող եմ ասել, որ իրականցվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հակագրոհային, հակահարձակողական: Պատասխան գործողությունները լինելու են շատ ավելի կոշտ»,-հավելեց փորձագետը: Հայկական բանակը շարունակում է արդյունավետ գործողություններ իրականացնել, և Ադրբեջանի զինված ուժերի շրջանում սպանվածների թիվը շարունակում է աճել, իրենք մեծ կուրստներ ունեն:

«Արհամարհելով ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ միջազգային հանրության շարունակական կոչերը՝  Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ քաջալերմամբ և ռազմաքաղաքական աջակցությամբ, ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին՝ դրա մեջ ներառելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքը: Տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի հետևողական փորձերին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կողմից տրվելու է համարժեք ռազմաքաղաքական պատասխան»,- նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]