1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայ հաքերները շարքից հանել են Ադրբեջանի պետական գերատեսչությունների կայքերը

Հայ հաքերները շարքից հանել են Ադրբեջանի պետական գերատեսչությունների կայքերը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակի հաքերները շարքից հանել են Ադրբեջանի պետական գերատեսչությունների կայքերը, որոնց թվում են նաև պաշտպանության նախարարության և նախագահի պաշտոնական կայքէջերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշված է կիբեր բանակի «Ֆեյսբուք»-ի էջում:

«Ադրբեջանի կառավարության կայքերը հարձակման տակ են: Դրանց թվում է նաև Ադրբեջանի ՊՆ կայքը։ Շարունակելի...: Սպասեք մեզ... »,- նշված է հաղորդագրությունում:

Ուշագրավ է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը ռազմական գործողությունների մեկնարկից մինչ այս պահը հասանելի է եղել, սակայն հայ հաքերների հարձակումից հետո այն արդեն տևական ժամանակ է` չի գործում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ: Հայկական կողմն ունի 84 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 85 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]