Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մեր ոգին հանձնվել չգիտի. հայաշատ Գլենդելում Ադրբեջանի սադրանքների դեմ բողոքի ցույցեր են

Մեր ոգին հանձնվել չգիտի. հայաշատ Գլենդելում Ադրբեջանի սադրանքների դեմ բողոքի 
ցույցեր են

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների հայաշատ Գլենդելում հարյուրավոր հայեր բողոքի ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն հայրենիքի սահմանների և ընդդեմ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սփյուռքի հայրենակիցներն իրենց ելույթներում շեշտել են, որ պատրաստ են ամեն վայրկյան կանգնել Հայաստանի և հայ զինվորի կողքին, պաշտպանել հայրենիքի սահմանները, գլխավոր ցանկությունը, կոչն է՝ խաղաղությունը: Նրանք շեշտել են, որ մինչև վերջին շունչը կանգնած են հայրենիքի կողքին, ամեն կերպ աջակցելու են:

«Ինչ էլ, որ լինի, երբեք չենք հանձնվելու, մեր ոգին հանձնվել չգիտի», «Եթե պետք լինի, պատրաստ ենք, ժամանակը գա, կգնանք», «Հենց այսօր պատրաստ եմ գնալու». այս և նմանատիպ այլ ուղերձներ են հնչեցրել ցույցի մասնակից հայերը:

Ցույցի մասնակիցները կոչով դիմել են նաև իրենց քաղաքները ներկայացնող կոնգրեսականներին, սենատորներին, նահանգային իշխանություններին՝ պահանջելով, որ նրանք ևս դատապարտող հայտարարություններով հանդես գան:

Բողոքի ցույց է լինելու նաև Բըրբանկում:  Լոս Անջելեսում սեպտեմբերի 30-ի երեկոյան ցույց է  կազմակերպվելու Ադրբեջանի հյուպատոսարանի առջեւ` նպատակ ունենալով դատապարտել խաղաղ բնակչության վրա ադրբեջանական հարձակումները: Հայ համայնքը պատրաստվում է կոչով դիմել ԱՄՆ կառավարությանը` պահանջելով դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելը` խիստ դատապարտելով նաեւ պատերազմական  իրավիճակին Թուրքիայի ներգրավվածության գործընթացը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, սեպտեմբերի 28-ին ևս մեկ երեխա է զոհվել: Հայկական կողմն ունի 84 զոհ և կա շուրջ

120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան  400 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 50 ԱԹՍ, 80 զրահատեխնիկա՝ ներառյալ տանկ, 82 ավտոտրասնպորտ,  1 ինքնաթիռ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]