1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Այս արկածախնդրությունը շատ թանկ է նստելու Ադրբեջանի վրա. փորձագետ

Այս արկածախնդրությունը շատ թանկ է նստելու Ադրբեջանի վրա. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի բռնապետական ռեժիմի համար որևէ նշանակություն չունեն մարդկային կյանքերը, նախագահ Ալիևն իր առջև իշխանության պահպանման խնդիր է դրել:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ադրբեջանագետ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը: Նրա խոսքով՝ վերջին գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանն, ըստ էության, փոխում է ռազմական գործողությունների նախկին ամբողջ տրամաբանությունը:

«Մենք ապրիլյան պատերազմին ականատես եղանք Ադրբեջանի կողմից տարբեր զինտեխնիկայի կիրառմանը և այս անգամ այդ գործընթացները ոչ միայն շարունակվում են, այլև զարգացում են ապրում: Ադրբեջանն ակտիվացել է Վարդենիսի ուղղությամբ, և տեսանք որ թիրախավորել է քաղաքացիական ավտոբուս: Նա փորձում է ընդլայնել ռազմական գործողությունների աշխարհագրությունը: Իշխանությունը պահպանելու համար Ալիևը փաստացի գնում է «վա բանկ»: Բաքվի բռնապետական ռեժիմի համար որևէ նշանակություն չունեն մարդկային կյանքերը: Ալիևն իր առաջ իշխանության պահպանման խնդիր է դրել: Ես վստահ եմ՝ առաջին խոշոր պարտությունն Ալիևի համար ճակատագրական նշանակաություն է ունենալու: Այս արկածախնդրությունը շատ թանկ է նստելու Ադրբեջանի վրա»,-ասաց Տաթև Հայրապետյանը:

Անդրադառնալով այս գործընթացներում Թուրքիայի ներգրավվածությանը՝ ադրբեջանագետը նշեց, որ դա մտահոգիչ է, բայց, միևնույն ժամանակ, լրացուցիչ հնարավորություն է ցույց տալու ամբողջ աշխարհին, որ Թուրքիան չի հրաժարվել իր նախկին քաղաքականությունից: 100 տարի առաջ ցեղասպանության ձեռագիրն այսօր ևս Թուրքիայի կողմից նկատում ենք:

«Մենք ունենք պետություն, հզոր բանակ, ունենք դիվանագիտական ներուժ այդ ամբողջը միջազգային հանրությանը ներկայացնելու համար: Դատելով բոլոր արձագանքներից՝ աշխարհը հստակ գիտակցում է, թե ով է ագրեսորը տարածաշրջանում, տեսնում է Թուրքիայի ապակայունացնող դերը: Եվ զգուշացումները Թուրքիային, կարծում եմ, որ կարևոր գործընթացների սկիզբ են: Այս ընթացքում տեսնում ենք, որ Էրդողանի հայտարարությունները գերազանցում են Ալիևի հայտարարություններին: Տպավորությունն այնպիսին է, որ Էրդողանն է ադրբեջանական բանակի գերագույն գլխավոր հրամանատարը: Թուրքիայի այդպիսի պահվածքը չի կարող անպատիժ մնալ»,-ասաց Տաթև Հայրապետյանը:  

«Արհամարհելով ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ միջազգային հանրության շարունակական կոչերը՝  Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ քաջալերմամբ և ռազմաքաղաքական աջակցությամբ, ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին՝ դրա մեջ ներառելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքը: Տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի հետևողական փորձերին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կողմից տրվելու է համարժեք ռազմաքաղաքական պատասխան»,- նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]