Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մոսկվայի իշխանությունները հայտարարել են երկշաբաթյա դպրոցական արձակուրդների մասին

Մոսկվայի իշխանությունները հայտարարել են երկշաբաթյա դպրոցական արձակուրդների մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը 2020 թվականի հոկտեմբերի 5-ից մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 18-ը երկարացրել Է աշնանային դպրոցական արձակուրդները կորոնավիրուսի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սոբյանինն ընդգծել Է, որ նշված ժամանակաշրջանում հեռավար պարապմունքներ չեն լինելու:

«Սակայն դպրոցականները կկարողանան կրկնել անցածը եւ, ըստ ցանկության, նոր նյութը սովորել Մոսկվայի Էլեկտրոնային դպրոցի օգնությամբ»,-նշել Է նա: Մանկապարտեզներն աշխատանքը կշարունակեն սովորական ռեժիմով:

Քաղաքագլուխը բացատրել Է, որ երեխաները կազմում են վարակվածների զգալի մասը, շատերի մոտ չկան ախտանշաններ:

«Գալով տուն՝ նրանք շատ հեշտությամբ վարակը փոխանցում են ընտանիքի չափահաս ու տարեց անդամներին, որոնք անհամեմատ ծանր են տանում հիվանդությունը»,-ասել Է Սոբյանինը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ Է արձակուրդներն օգտագործել որպես հնարավորություն հիվանդացության դինամիկան նվազեցնելու համար եւ պահպանել առողջությունը, ընդ որում արձակուրդային ժամանակն ավելի լավ Է անցկացնել տանը կամ ամառանոցում, իսկ զբոսնելու համար դուրս գալ բակ կամ մոտակա զբոսայգի: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել Է 33 մլն 273 հազար 720 մարդ, վարակվելուց հետո ապաքինվել Է 23 մլն 56 հազար 480 մարդ: Զոհերի թիվը գերազանցել Է 1 միլիոնը: Ռուսաստանում հայտնաբերվել Է 1 մլն 159 հազար 573 վարակված, նրանցից 945 հազար 920-ը ապաքինվել են, 20 հազար 385 մարդ՝ մահացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]