Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գամալեայի կենտրոնում բացատրել են, որ COVID-19-ի դեմ պատվաստումները հնարավոր չԷ արագացնել

Գամալեայի կենտրոնում բացատրել են, որ COVID-19-ի դեմ պատվաստումները հնարավոր չԷ արագացնել

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պատվաստումները հարկ Է արագացնել, սակայն դա առայժմ հնարավոր չԷ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Ճիշտ Է պատվաստումներն արագացնելու մասին առաջարկությունը, բայց առայժմ դա չի կարելի անել, քանի որ թողունակությունը սահմանափակված Է»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Նա ճշտել Է, որ Մոսկվայում այժմ օրական պատվաստում են 500-600 մարդու, COVID-19-ի դեմ արդեն հասցրել Է պատվաստում ստանալ ավելի քան 5 հազար մարդ: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել Է 33 մլն 273 հազար 720 մարդ, վարակվելուց հետո ապաքինվել Է 23 մլն 56 հազար 480 մարդ:

Զոհերի թիվը գերազանցել Է 1 միլիոնը: Ռուսաստանում հայտնաբերվել Է 1 մլն 159 հազար 573 վարակված, նրանցից 945 հազար 920-ը ապաքինվել են, 20 հազար 385 մարդ՝ մահացել: Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնը (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ մշակել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը: Այն ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը:

Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով:

Մասնագետները քանիցս ընդգծել են, որ բոլոր կամավորների (18-ից մինչեւ 60 տարեկան) մոտ պատվաստանյութի փորձարկումները մշակել են SARS-CoV-2-ի նկատմամբ հակամարմինների բարձր տիտրեր, նրանցից ոչ ոքի մոտ լուրջ բարդություններ չեն դիտվել: ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել Է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ Է ստացել: Նա նշել Է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել Է հինգ երկրների հետ. առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]