Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

 ՌՀՍՊ-ի շուրջը բանակցություններում «գնդակն այժմ Ռուսաստանի կողմում Է». ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ

 ՌՀՍՊ-ի շուրջը բանակցություններում «գնդակն այժմ Ռուսաստանի կողմում Է». ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պայմանները, որոնք ԱՄՆ-ն Ռուսաստանին առաջադրում Է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման պայմանագրի (ՌՀՍՊ, ոչ պաշտոնական անվանումն Է ՌՀՍ-3) երկարաձգման բանակցություններում երկուստեք շահավետ են, եւ եզրափակիչ որոշումն այժմ կախված Է Մոսկվայի գործողություններից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 29-ին այս կարծիքն Է հայտնել սպառազինությունների վերահսկողության հարցերով ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Մարշալ Բիլինգսլին, որն այցով գտնվում Է Տոկիոյում:

«Պայմանները, որոնք մենք շարադրել ենք Ռուսաստանին, լավ են երկու կողմերի համար: Գնդակն այժմ գտնվում Է ռուսական կողմում»,- մեջբերում Է անում նրա խոսքից Kyodo գործակալությունը:

Բիլինգսլին նաեւ քննադատության Է ենթարկել ՌՀՍՊ-ի կառուցվածքը, որն, ինչպես նշել Է նա, վերաբերում Է ԱՄՆ-ի միջուկային սպառազինությունների 90 տոկոսին, Ռուսաստանի սպառազինությունների՝ 45 տոկոսին եւ բացարձակապես չի վերաբերում Չինաստանին: Բացի դրանից, ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչն անհանգստություն Է հայտնել, որ Չինաստանն անցյալ տարի կատարել Է բալիստիկ հրթիռների մեծ թվով փորձարկումներ: «Սպառնալիքն արագորեն աճում Է»,- հավելել Է նա:

Բիլինգսլին այցով գտնվում Է Ճապոնիայում: Պլանավորված են նրա բանակցությունները Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Տակեո Մորիի հետ: Սպասվում Է, որ առաջիկա կոնսուլտացիաների ընթացքում նրանք կքննարկեն զինաթափման եւ սպառազինությունների վերահսկողության խնդիրների հետ կապված հարցեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]