Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայկ Մարտիրոսյանը դուրս է եկել Junior Speed Chess մրցաշարի կիսաեզրափակիչ

 Հայկ Մարտիրոսյանը դուրս է եկել Junior Speed Chess մրցաշարի կիսաեզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը դուրս է եկել Junior Speed Chess մրցաշարի կիսաեզրափակիչ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչում Մարտիրոսյանը մրցեց Իրանի ներկայացուցիչ Պարհամ Մագսուդուն հետ և պարտության մատնեց ընդհանուր 15-10 հաշվով: Դեռևս հայտնի չէ, թե ում հետ կմրցի հայ գրոսմայստերը կիսաեզրափակիչում:

 Junior Speed Chess-ն անցկացվում է աշխարհի ուժեղագույն երիտասարդ շախմատիստների համար, որին այս տարի մասնակցում են 16-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 25 հազար ԱՄՆ դոլար:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]