Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հոկտեմբեր

Ռուս զինթղթակիցը հայտնաբերել է ՊԲ-ի կողմից խոցված ադրբեջանական ինքնաթիռի մնացորդները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուս զինթղթակիցը հայտնաբերել է ՊԲ-ի կողմից խոցված ադրբեջանական ինքնաթիռի 
մնացորդները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուս զինթղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովին հաջոցվել է հայտնաբերել ՊԲ-ի կողմից խոցված ադրբեջանական ինքնաթիռի մնացորդները: «Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է Պեգովի հրապարակած տեսանյութը.

Ավելի վաղ, Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի հատվածում հակառակորդի ինքնաթիռ է խոցվել:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 84 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 47 զրահատեխնիկա:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ