1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կանադայայոց թեմը «Արցախի Մարդասիրական Հիմնադրամ» է հիմնել

Կանադայայոց թեմը «Արցախի Մարդասիրական Հիմնադրամ» է հիմնել

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցու Կանադահայոց թեմը հիմնել է «Արցախի Մարդասիրական Հիմնադրամ», որի նվիրատվությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջոցով փոխանցվելու են Արցախում զոհվածների ընտանիքներին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կանադահայոց թեմի առաջնորդ Տեր Աբգար Եպիսկոպոս Հովակիմյանը։

«Առ ի արձագանք՝ Ատրպէյճանի կատարած սոսկալի յարձակումներու պատճառով առաջացած մարդասիրական ճգնաժամին, Գանատահայոց Թեմը հիմնադրեց «Արցախի Մարդասիրական Հիմնադրամ»-ը: Բոլորին կը հրաուիրենք Ձեր սրտաբուխ նուիրատուութիւնները կատարելու Թեմին, կամ տեղի Ծխական Խորհուրդին: Ձեր նուիրատուութիւնները պիտի փոխանցուին անմեղ զոհերու ընտանիքներուն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի միջոցով:

27 Սեպտեմբեր 2020-ին, Ատրպէյճանի զինուած ուժերը, որպէս զինադադարի համաձայնութեան բացայայտ խախտում, սանձազերծուած լայնածաւալ պատերազմ սկսաւ իրագործել Արցախի շփման գիծի ողջ երկայնքով՝ ռմբակոծելով Արցախի խաղաղ բնակավայրերը, ներառեալ մայրաքաղաք Ստեփանակերտը: Մարտերը տակաւին կը շարունակուին, եւ դժբախտաբար, զոհերու պատճառ կը դարնան խաղաղ բնակչութեան շրջաններէն ներս: Այս դժուար պահին, Հայաստանի և Արցախի ժողովուրդը մեր աղօթքներուն եւ աջակցութեան կարիքն ունին:

Թող Ամենահզօր Աստուծոյ օրհնութեան եւ Արարիչի Սուրբ Աջի հովանու ներքոյ մնան Հայաստանն ու Արցախը, այսօր եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն»,- նշել է Տեր Աբգար Եպիսկոպոս Հովակիմյանը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]