Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հոկտեմբեր

Մենք այս պատերազմը հաղթելու ենք. Արցախի նախագահ

Մենք այս պատերազմը հաղթելու ենք. Արցախի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վստահ է, որ հայկական կողմը հաղթելու է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանն ասաց սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մենք այս պատերազմը հաղթելու ենք: Ամեն օր ես հիանում եմ Արցախում, Հայաստանում, սփյուռքում ապրող մեր հայրենակիցներով, որոնք կամավորագրվում են և ցանկանում են կամավորագրվել: Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել, ինչպես նաև ցավակցել մեր զոհվածների համար»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահն, անդրադառնալով դիրքեր վերցնելու և դիրքեր տալու մասին տեղեկություններին, նշեց, որ ընթանում է լայնածավալ պատերազմ, որի ընթացքում դիրք վերցնել-տալը ժամանակավոր բնույթ է կրում:

«Այսօր արդեն որևէ բարձունք էական նշանակություն չունի, քանի որ գնում է լայնածավալ համատարած պատերազմ: Մենք պետք է շատ ավելի ծանր, շատ ավելի երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք: Հակառակորդն իր ամբողջ զինուժն օգտագործում է և շարունակում է օգտագործել: Առաջնագծում մի քանի հարյուր տեխնիկա է հաշվվում: Լայնածավալ պատերազմի պարագայում դիրք վերցնել-տալը ժամանակավոր բնույթ է կրում»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 47 զրահատեխնիկա:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ