1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Դեմոկրատիան» թերթը ծավալուն հոդված է հրապարակել ԼՂ հակամարտության մեջ Թուրքիայի դերի մասին

«Դեմոկրատիան» թերթը ծավալուն հոդված է հրապարակել ԼՂ հակամարտության մեջ 
Թուրքիայի դերի մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունական «Դեմոկրատիան» թերթը ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի և դրանում Թուրքիայի դերի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոդվածի սկզբում լրագրող Միխայիլ Պսիլոսը նշում է, որ ուսումնասիրելով, թե ինչ են գրում թուրքական թերթերը արցախա-ադրբեջանական պատերազմի մասին, նկատել է, որ լուսանկարներում պատկերված են Ադրբեջանի բնակիչները,  ովքեր փողոցներում ծածանում են թուրքական դրոշները և ճանապարհում ռազմական տեխնիկան, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդգծում է, որ չի թողնի ադրբեջանցի իր եղբայրներին:

«Թուրքիան ռազմավարական դաշինք է կնքել Ադրբեջանի հետ, և հատկապես վերջին ամիսներին,  Տավուշում տեղի ունեցած հերթական բախումներից հետո, թուրքական ուժերը հաճախ են համատեղ զորավարժություններ անցկացրել հայ-ադրբեջանական սահմանին:  Ըստ գերմանական Tagesschau-ի` դեռ պարզ չէ`  արդյոք թուրքական զինված ուժերը ամբողջությամբ դուրս են եկել Ադրբեջանի տարածքից, քանի որ Անկարան նախատեսում է ռազմաբազա հիմնել Նախիջևանի ինքնավար շրջանում»,- նշում է Պսիլոսը:

Հոդվածագիրը ընթերցողի ուշադրությանն է հրավիրում Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական հետազոտական կենտրոնի հրապարակմանը, որտեղ, հղում անելով շատ հավաստի աղբյուրներին, նշվում է, որ Թուրքիան հարյուրավոր սիրիացի վարձկաններ է ուղարկել Ադրբեջան ՝ Հայաստանի դեմ կռվելու համար:

Բացի այդ, ըստ հոդվածագրի, ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը նույնիսկ տեսանյութեր է տեղադրել, որոնք ցույց են տալիս, որ Թուրքիայի կողմից աջակցվող Սիրիայի ազատ բանակի շուրջ 1000 զինյալներ հավաքվել էին Ադրբեջան գնալու համար և վարձկանների առաջին խմբերը արդեն իսկ ժամանել է Բաքու:

 «Ադրբեջանի արտգործնախարարությունը հերքել էր իրեն առաջադրված մեղադրանքները, բայց կիրակի օրը՝ բախումներ սկսվելուն պես, թուրք լրագրող Էրկին Էնջանը, վկայակոչելով ադրբեջանական աղբյուրները, տեսանյութ հրապարակեց, որում երեւում է, թե ինչպես են սիրիացիները գնում Լեռնային Ղարաբաղ»,- նշում է հոդվածագիրը:

Միխայիլ Պսիլոսն այս ամենը կապում է ԵՄ գագաթնաժողովի հետ, որտեղ պետք է քննարկվեր Արևելյան Միջերկրական ծովում իր սադրիչ քայլերի համար Թուրքիայի նկատմամբ որոշ պատժամիջոցներ կիրառելու հարցը, սակայն Էրդողանը փոխում է օրակարգը, որպեսզի աշխարհը կենտրոնանա Լեռնային Ղարաբաղի վրա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]