Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ուկրաինական ԶԼՄ-ներն ու փորձագետները ակտիվորեն լուսաբանում են իրադարձություններն Արցախում

Ուկրաինական ԶԼՄ-ներն ու փորձագետները ակտիվորեն լուսաբանում են 
իրադարձություններն Արցախում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական լրատվամիջոցներում ակտիվորեն լուսաբանվում են Արցախում տեղի ունեցող իրադարձությունները: Քաղաքական մեկնաբան Մարատ Հակոբյանի կարծիքով, ընդհանուր առմամբ, մոտեցումը հավասարակշռված է և ներկայացնում է բոլոր կողմերի տեսակետը:

«Կային եզակի դեպքեր, երբ հրապարակվում էին ադրբեջանակն աղբյուրներից տեղեկություններ, սակայն դա պարբերական բնույթ չի», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նա UA-Report.info-ի հետ զրույցի ժամանակ:

Փորձագետն առանձնացրել է ուկրաինացի պատգամավորներ Արտեմ Միտրուկի և Դարյա Վոլոդինայի հայտարարությունները, որ նման աջակցությունը խորհրդարանականների կողմից շատ կարևոր է:

Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ մեծ ռեպորտաժ է ցուցադրվել «НАШ» հեռուստաալիքով՝ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Իր կարծիքը եթերում փոխանցել են գեներալ Վիլեն Մարտիրոսյանը, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայում հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը և այլ փորձագետներ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Մարտական գործողությունների ընթացքում հակառակորդն ունի 400-ից ավելի կենդանի ուժի կորուստ: Խոցվել են հակառակորդի 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, 4 ուղղաթիռ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]