Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՊԲ-ն կասեցրել է թշնամու գրոհը և ի վիճակի է տեղափոխել թշնամու տարածք. Արցախի ԱԺ նախագահ

ՊԲ-ն կասեցրել է թշնամու գրոհը և ի վիճակի է տեղափոխել թշնամու տարածք. Արցախի 
ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի  կարծիքով` Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունները Արցախի դեմ ոչ թե Ադրբեջանի ժողովրդի պատերազմն է, այլ Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևի իշխանությունը պահելու:

«Ադրբեջանի ժողովուրդը թող ժողովրդավարական ճանապարհով իշխանություններ ընտրի, և մենք պատրաստ ենք բանակցելու, որովհետև այդ  հարցերի շրջանակը ոչ թե վերաբերվում է Երևանին, այլ վերաբերվում է Բաքվին և Ստեփանակերտին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Թովմասյանը՝ անհրաժեշտ համարելով Արցախին որպես բանակցային կողմ ներգրավելը:

Թովմասյանը հավաստիացրեց, որ  արդեն ՊԲ-ն  կասեցրել է թշնամու գրոհը և ի վիճակի է տեղափոխել թշնամու տարածք ու մարտի ելքը վճռել այնպես, ինչպես եղավ 1992-94 թվականների պատերազմի ժամանակ, ինչպես եղավ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, ինչպես եղավ տավուշյան դեպքերի ժամանակ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Մարտական գործողությունների ընթացքում հակառակորդն ունի 400-ից ավելի կենդանի ուժի կորուստ: Խոցվել են հակառակորդի 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, 4 ուղղաթիռ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]