1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Անկեղծորեն խնդրում ենք.Բելառուսը կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը ԼՂ հակամարտության գոտում

Անկեղծորեն խնդրում ենք.Բելառուսը կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը ԼՂ 
հակամարտության գոտում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԲԵԼՏԱ: Բելառուսը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրմամբ և ռազմական էսկալացիայով, որի ընթացքում կիրառվում է տարբեր տեսակի ծանր զինտեխնիկա և օդուժ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Բելառուսի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Ոչ միայն կոչ ենք անում, այլև անկեղծորեն խնդրում ենք մեզ համար կարևոր երկու գործընկերներին` Ադրբեջանին և Հայաստանին, դադարեցնել ռազմական գործողությունները, հրաժարվել զենքի կիրառումից և գտնել իրավիճակի խաղաղ կարգավորման ճանապարհը, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Վերահաստատում ենք պատրաստակամությունը ցանկացած անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերի միջև երկխոսության առաջխաղացման և իրենց համար այլ ընդունելի ձևաչափերում»,- ասված է հայտարարությունում:

Նախարարությունը նշում է, որ այսօր կարևոր է որքան հնարավոր է շուտ կանգնեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից:

«Մարդկային կյանքերն անգին են, այդ պատճառով շատ կարևոր է ներդնել բոլոր ջանքերը խաղաղության պահպանման և տարածաշրջանում հանգստության հաստատման հարցում»,- նշում է Բելառուսի ԱԳՆ-ն:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]