Մահացել է ՏԱՍՍ-ի ֆոտոթղթակից Վլադիմիր Մուսայելյանը
16:28, 28 Սեպտեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում մահացել Է ռուսաստանցի ֆոտոլրագրող, ՏԱՍՍ-ի ֆոտոթղթակից Վլադիմիր Մուսայելյանը: Այդ մասին հայտնել Է նրա դուստր Մարինան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մուսայելյանն 81 տարեկան Էր: Դրանցից գրեթե 60-ը նա աշխատել Է ՏԱՍՍ-ում:
Մուսայելյանը ֆոտոխրոնիկա Է եկել 1960 թվականին:
Նա աշխատում Էր Զվյոզդնի ավանում եւ ռեպորտաժներ Էր նկարում ամենատարբեր թեմաներով. առաջին տիեզերական անձնակազմերի պատրաստման, հրթիռների արձակման, Բայկոնուրի շինարարության մասին: Ավելի ուշ 14 տար Մուսայելյանն աշխատել Է ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնեւի անձնական լուսանկարիչ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում