1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ղրղզստանը պատրաստ է գնել կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը

Ղրղզստանը պատրաստ է գնել կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի «Սպուտնիկ V» պատվաստանյութը Ղրղզստանի համար մեծ օգնություն կդառնա կորոնավիրուսի դեմ պայքարի բնագավարում. ներկայում ՌԴ-ից պատրաստուկի գնումը երկրի կառավարության կողմից քննարկվում Է նախագահի աշխատակազմի մակարդակով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է Բիշքեկի Անհետաձգելի բժշկության կենտրոնի տնօրեն Իսկանդեր Շայախմետովը:

«Կառավարությունում, նախագահի վարչակազմի մակարդակով խոսակցություն Է գնում այն մասին, որպեսզի մենք նույնպես ստանանք («Սպուտնիկ V» պատվաստանյութը), բայց, որքան ես գիտեմ, այն (պատրաստուկը) միայն նոր Է սկսել թողարկվել: Մենք պատրաստ ենք… Մենք անհամբերությամբ ենք սպասում «Սպուտնիկ V» պատվաստանյութին, որը թողարկել են ռուսաստանցի գիտնականները,: Ես կարծում եմ, որ դա հզոր օգնություն կլինի»,-ասել Է Շայախմետովը: Կենտրոնի տնօրենի խոսքով՝ Ղղրզստանում կարողություններ չկան «Սպուտնիկ V»-ի արտադրության համար: Ես որպես Անհետաձգելի բժշկության կենտրոնի ղեկավար, որպես քաղաքացի, շատ շահագրգռված եմ, որպեսզի այդ պատվաստանյութը հասնի մեզ մոտ»,-հավելել Է նա:

Ղրղզստանում հայտնաբերվել Է COVID-19-ի 46 հազար 355 դեպք, մահացել Է 1064 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել Է համավարակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]