Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՌԴ-ն կապի մեջ է Թուրքիայի հետ Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված. Պեսկով

ՌԴ-ն կապի մեջ է Թուրքիայի հետ Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված. 
Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում տիրող  իրավիճակը Ռուսաստանի համար լուրջ անհանգստության առիթ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Սպուտնիկ»-ի ուղիղ եթերում այս մասին ասել է  Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իրավիճակի սրումը կապված չէ դրսից Ռուսաստանի համար նոր դժվարություններ ստեղծելու փորձի հետ: Մարտական գործողությունները պետք է անհապաղ ավարտվեն:  Հակամարտության կարգավորումը պետք է տեղափոխվի քաղաքական և դիվանագիտական դաշտ», -ասել է Պեսկովը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նաև նշել է, որ Ռուսաստանը կապի մեջ է Թուրքիայի հետ Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Պեսկովի կարծիքով` այժմ ժամանակը չէ հասկանալու, թե ով է ճիշտ, ով` սխալ, այլ անհապաղ պետք է դադարեցվի կրակը:

«Անհրաժեշտության դեպքում Պուտինը կխոսի Ադրբեջանի ղեկավարության հետ»,- ասել է Պեսկովը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ 

Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]