Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Brent մակնիշի նավթի գները բարելի դիմաց Էժանացել են մինչեւ 41,64 դոլար

Brent մակնիշի նավթի գները բարելի դիմաց Էժանացել են մինչեւ 41,64 դոլար

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի գնանշումները սեպտեմբերի 28-ին նվազում են պահանջարկի հեռանկարների պահպանվող անորոշության ֆոնին՝ Լիբիայում արդյունահանման աճի նշաններով հանդերձ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը : Երեւանի ժամանակով 09:10-ի դրությամբ, նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Brent մակնիշի նավթի համար լոնդոնյան ICE Futures սակարանում Էժանացել են 0,28 դոլարով (0,67 տոկոս)՝ մինչեւ բարելի դիմաց 41,64 դոլար:

Սեպտեմբերի 25-ին Brent-ն Էժանացել Է 0,02 դոլարով (0,05 տոկոս): WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսներն այդ ժամանակվա դրությամբ Նյու Յորքի ապրանքային սակարանում (NYMEX) Էժանացել են 0,32 դոլարով (0,8 տոկոս)՝ մինչեւ 39,93 դոլար: Նախորդ նստաշրջանի ընթացքում պարտավորագիրն Էժանացել Է 0,6 տոկոսով, բարելի դիմաց մինչեւ 40,55 դոլար: Անցած շաբաթ Brent-ն Էժանացել Է 2,9 տոկոսով, WTI-ն՝ 2,6 տոկոսով:

Նավթի արժեքի հնարավոր բարձրացումը չորրորդ եռամսյակում սահմանափակված Է, քանի որ համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպերը դանդաղում են COVID-19-ի հիվանդացության վերսկսվող աճի եւ կարանտինային առանձին սահմանավակումների կրկնակի սահմանման պատճառով: Այդ մասին Vitol նավթաթրեյդերի վարչության անդամ Քրիս Բեյքը հայտարարել Է Դումայում անցկացված Gulf Intelligence-ի խորհրդաժողովում:

Այդուհանդերձ, Լիբիան նավթի արդյունահանումն ավելացրել Է գրեթե կրկնակի՝ օրական մինչեւ 250 հազար բարել՝ մի շարք նավթահանքերից շրջափակումը հանելուց հետո, հաղորդել Է Bloomberg-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների: Նրանց խոսքով՝ տեղի նավահանգիստներում հավաքվում են նավեր, որոնք բեռնվում են պահեստարանների նավթով, ինչը պահեստային տարողություններն ազատում Է արդյունահանման հետագա աճի հաշվով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]