Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Նիկողոսյանը գոհ է երիտասարդ  հրաձիգների արդյունքներից

Նիկողոսյանը գոհ է երիտասարդ  հրաձիգների արդյունքներից

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրաձգության հավաքականի մարզիչ Սեյրան Նիկողոսյանը գոհ է ներքին առաջնությունում երիտասարդ մարզիկների գրանցած արդյունքներից:

«Թույլ առաջնություն ստացվեց և մասնակիցների քանակն էլ շատ չէր, բայց դրա համար պատճառներ կան` կորոնավիրուսը: Թեպետ վերջին շրջանում ամբողջ օրվա ընթացքում մարզվում էին: Սակայն այս տարի Հայաստանի առաջնությունում գրանցված արդյունքների մեջ կա դրական տեղաշարժ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց մարզիչը:

Նիկողոսյանի խոսքով` երիտասարդների պայքարում հուսադրող ապագա ունեցող մարզիկներ կան: Մարզիչը վստահ է, որ առաջիկայում Ուկրաինայում կայանալիք միջազգային մրցաշարում հայ հրաձիգները մեդալներ են նվաճելու:

Օդամղիչ հրացան 10 մետր 60 կրակոց տղաների պայքարում ոսկե մեդալակիր դարձավ Հրաչ Բաբայանը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Հայկ Բաբայանը և Վրեժ Թորոսյանը: Նույն վարժության կանանց պայքարում առաջինը Ալլա Պողոսյանն է: Նրան հաջորդում են Միլենա Պողոսյանը և Մարիամ Միքայելյանը:

Օդամղիչ ատրճանակ 10մ  60 կրակոց տղաների պայքարում Հայաստանի չեմպիոն դարձավ Բենիկ Խլղաթյանը: Արծաթե մեդալ նվաճեց Զավեն Իգիթյանը, իսկ բրոնզե` Նորայր Առաքելյանը: Կանանց վարժությունում լավագույն արդյունքները գրանցեցին Աննա Պողոսյանը, Էլմիրա Կարապետյանը և Քնքուշ Գասպարյանը:

Վազող թիրախ  նորմալ վազք  10մ  30+30 կրակոց տղաների վարժությունում մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Հովհաննես Մարգարյանը, Տիգրան Մանուկյանը և Գոռ Խաչատրյանը: Իսկ կանանց պայքարում` Ժաննա Պողոսյանը, Գոհար Հարությունյանը և Արուսյան Գրիգորյանը:

Վազող թիրախ խառը վազք  10մ  2x20 կրակոց մրցաձևում Հայաստանի չեմպիոններ դարձան Հովհաննես Մարգարյանը և Լիլիթ Մկրտչյանը: Վերջինս սահմանեց ՀՀ մեծահասակների ռոկորդ: Հաղթող մարզիկները և առաջին տեղը գրաված մարզիկների անձնական մարզիչները ստացան դրամական պարգևներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]