1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արսեն Ղազարյանը գործարարներին կոչ է արել ակտիվ մասնակցել հերթական փորձությունը հաղթահարելու գործին

Արսեն Ղազարյանը գործարարներին կոչ է արել ակտիվ մասնակցել հերթական 
փորձությունը հաղթահարելու գործին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը գործարար համայնքին կոչ է արել հանգանակություն կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի համապատասխան հաշվին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արսեն Ղազարյանը նշել է, որ այսօր դարձյալ պահն է, որ հայ գործարարներն իրենց ակտիվ ու գործուն մասնակցությունը ցուցաբերեն արցախյան ազատամարտի հերթական փորձությունը հաղթահարելու գործին:

«Հերթական անգամ թշնամաբար տրամադրված Ադրբեջանը չհայտարարված պատերազմ է պարտադրել ու ագրեսիվ հարձակում սանձազերծել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Իրեն հատուկ նենգությամբ այս երկիրը ոչ միայն ինքորոշված երկրի Պաշտպանության բանակի դեմ է կիրառում իր սպառազինության գրեթե ողջ զինանոցը, այլև թիրախավորել է խաղաղ բնակչությանը, քաղաքներ և գյուղեր՝ խախտելով միջազգային իրավունքի բազմաթիվ օրենքներ։ Ոգևորված իր սպառազինությամբ, Թուքիայի անթաքույց աջակցությունից ու օտարերկրյա վարձկաններով, Ադրբեջանը հերթական մոլորության մեջ է, թե ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծել ուժի դիքերից՝ մոռանալով, որ այդ կերպ անհնար է սասանել արցախցու անկախ ապրելու անկոտրում կամքը, հայրենի հողը պաշտպանելու հայի նվիրական վճռականությունը։ Այսօր դարձյալ պահն է, որ հայ գործարարներն իրենց ակտիվ ու գործուն մասնակցությունը ցուցաբերեն արցախյան ազատամարտի հերթական փորձությունը հաղթահարելու սուրբ գործին, իրենց մարդկային ու նյութական աջակցությունն ապահովեն հայոց բանակին ու զինվորին, իրենց միասնական ջանքերով նպաստեն թե՛ ռազմաճակատի և թե՛ թիկունքի կազմակերպված ու արդյունավետ գործունեությանը։ Ուստի գործարար համայնքին կոչ եմ անում իր ֆինանսական աջակցությունը ցուցաբերել՝ հանգանակություններ կատարելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի համապատասխան հաշվին»,-ասված է հայտարարության մեջ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի  27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի  31 զոհ և կա շուրջ 200-ից ավելի վիրավոր՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա: Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից  նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]