Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանը հուլիսին Չինաստան Է մատակարարել ռեկորդային ծավալի հեղուկացված բնական գազ

Ռուսաստանը հուլիսին Չինաստան Է մատակարարել ռեկորդային ծավալի հեղուկացված բնական գազ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) գործարանների պլանային վերանորոգումների ավարտումը եւ Հյուսիսային ծովում նավագնացությանը գործարկումը Ռուսաստանին թույլ են տվել հեղուկացված բնական գազի մատակարարումները Չինաստան 2020 թվականի հուլիսին ավելացնել՝ հասցնելով ռեկորդային ցուցանիշի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Չինաստանի շուկայում առաջին դիրքը մեծ խզումով զբաղեցնում Է Ավստրալիան (3,279 մլրդ խորանարդ մետր ՀԲԳ՝ հուլիսին): Նրան հետեւում են Մալայզիան (912 մլն խորանարդ մետր) եւ Ինդոնեզիան (759 մլն խորանարդ մետր), որոնցից Ռուսաստանը հետ Է մնում ոչ շատ ավելի՝ 717 մլն խորանարդ մետրով, վկայում Է չինական մաքսատան վիճակագրությունը: Ռուսաստանյան ՀԲԳ-ի մատակարարումները Չինաստան դեռեւ կրկնակի գերազանցում են խողովակաշարային գազի մատակարարումներին (379 մլն խորանարդ մետր՝ հուլիսի ընթացքում):

Ընդերկնյա ՀԲԳ-ի մատակարարումներով Ռուսաստանին հաջողվել Է հուլիսին առաջ անցնել աշխարհում խոշորագույն արտադրողից՝ Քատարից՝ թեկուզեւ մեկ տոկոսի չափով: Հուլիսին Չինաստանը միագումար գնել Է 5,957 մլն տոննա կամ 7,828 մլրդ խորանարդ մետր ՀԲԳ. դա 16 տոկոսով ավելի Է մեկ տարի առաջվա ցուցանիշից եւ 18 տոկոսով ավելի՝ քան հունիսին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]