Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ճապոնիայում պատմել են Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման պլանների մասին

Ճապոնիայում պատմել են Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման պլանների մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոն մտադիր Է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնել տարբեր բնագավառներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:

«Մենք կարեւորում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունները, եւ դրանում փոփոխություններ չկան: Ելնելով պետական շահերից՝ մենք կցանկանայինք ընդհանուր առմամբ ճապոնա-ռուսական հարաբերությունները զարգացնել ամենալայն ոլորտներում, ներառյալ քաղաքականությունը, տնտեսությունը եւ մշակույթը»,-ընդգծել Է նա ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ Տոկիոն հաստատուն կերպով պաշտպանում Է «տարածքային հարցի» լուծման հիմնական ուղեգիծը եւ Մոսկվայի հետ հաշտության պայմանագրի կնքումը: Նա նաեւ հիշեցրել Է, որ այժմ Ճապոնիայի իշխանությունները համաձայնեցնում են տարբեր երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցների անցկացումը, որոնց թվում Է նաեւ Ռուսաստանը: Ավելի վաղ հայտնի Է դարձել Ճապոնիայն նոր վարչապետ Յոսիհիդե Սուգայի՝ սեպտեմբերի 29-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց անցկացնելու ցանկության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]