1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Օլիմպիական կրակի փոխանցավազքի մեկնարկը կկայանա 2021 թվականի մարտի 25-ին

Օլիմպիական կրակի փոխանցավազքի մեկնարկը կկայանա 2021 թվականի մարտի 25-ին
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ տարի Տոկիոյում պլանավորված ամառային Խաղերից առաջ օլիմպիական կրակի փոխանցավազքի մեկնարկը տեղի կունենա մարտի 25-ին Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայում: Սեպտեմբերի 28-ին այդ մասին հաղորդվում Է «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեի կաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ոչ մի կարգի փոփոխություններ կարգացանկում եւ երթուղում չեն մտցվել այս տարվա համար նախատեսված սկզբնական պլանի համեմատությամբ, որը չհաջողվեց իրականացնել կորոնավիրուսի համավարակի եւ մրցումների հետաձգման պատճառով: Փոխանցավազքի մեկնարկի օրն, ինչպես եւ Խաղերն սկսելու օրը փոխադրվել Է մեկ օր առաջ: Վազքահերթն, ինչպես եւ պլանավորվել Էր, կտեւի 121 օր, իսկ ջահը պլանավորվում Է տանել երկրի բոլոր 47 պերեֆեկտուրաներով:

Դրա հետ մեկտեղ կազմակերպիչները մտադիր են ձեռնարկել մի շարք միջոցներ, որոնք վերաբերում են կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը: Նաեւ խնայողության նպատակով պլանավորվում Է կրճատել ջահով վազորդներին հետեւող շարասյան տրանսպորտի քանակը եւ զուգընթաց տոնական միջոցառումների մասշտաբը յուրաքանչյուր պրեֆեկտուրայում:

Տոկիոյում Խաղերը պետք Է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Կորոնավիրուսային համավարակի պատճառով մերցումները մեկ տարով հետաձգվել են եւ կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ն ընկած ժամանակամիջոցում: Ըստ որում Խաղերի «Տոկիո 2020» անվանումը կպահպանվի:

Օլիմպիական կրակը Ճապոնիա Է հասցվել տակավին մինչեւ Օլիմպիադայի հետաձգման որոշումը: Կրակով ջահն այժմ ժամանակավորապես ընդհանուր ցուցադրման Է դրված գլխավոր օլիմպիական մարզադաշտի մոտ գտնվող թանգարանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]