Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թրամփը հայտարարել Է ընտրություններից հետո իշխանությունը խաղաղ հանձնելու մասին՝

Թրամփը հայտարարել Է ընտրություններից հետո իշխանությունը խաղաղ հանձնելու 
մասին՝
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 27-ին հայտարարել Է նոյեմբերին կայանալիք ընտրություններից հետո իշխանության «բարեկամական» հանձնման մասին՝ ըստ որում վսահություն հայտնելով ընտրություններում իր հաղթանակի հարցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես կարծում եմ՝ մենք փառահեղ հաղթանակ կտանենք: Հանձնում չի լինի, որովհետեւ ես չեմ կարող պատկերացնել, որ մենք (դա) հանձնում անվանենք, եթե շահենք: Երբ նրանք ասում են, թե կլինի արդյոք իշխանության բարեկամական հանձում… Անշուշտ, կլինի»,- ասել Է պետության գործող ղեկավարը: Ավելի վաղ հանրապետական Թրամափը հնարավոր Է համարել, որ նոյեմբերին կայանալիք ընտրությունների ելքը կորոշի սոսկ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը: Թրամփը վերջին ամիսներին բազմիցս քննադատել Է փոստով քվեարկելու մեթոդը, որը դեմոկրատներն առաջարկում են առաջիկա ընտրություններում ընդգրկուն կերպով կիրառել համավարակի պատճառով: Այդ եղանակը թույլ չի տալիս ստույգ եւ օպերատիվ ամփոփել քվեարակության արդունքները, համոզված Է ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը: Նա պարզաբանել Է, որ նկատի ունի ամենից առաջ քվեաթրեթիկների ընդգրկուն նենգափոխումների եւ կեղծումների, մեռյալ հոգիների, ինչպես նաեւ այն անձանց քվեարկության սպառնալիքն, ովքեր ընտրություններին մասնակցելու իրավունք չունեն: Թրամփը նաեւ հայտարարել Է, որ փոստով քվեարկությունն առաջիկա ընտդրությմունները դարձնում Է խոցելի արտասահմանից միջամտության պատճառրով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]