Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Մեր ժողովրդի արյունով ու աղոթքով շաղախված Արցախը մերն է ու միշտ մերը պետք է մնա․ Արամ Ա Կաթողիկոս

Մեր ժողովրդի արյունով ու աղոթքով շաղախված Արցախը մերն է ու միշտ մերը պետք է 
մնա․ Արամ Ա Կաթողիկոս

ԱՆԹԻԼԻԱՍ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հայ ժողովրդին ու հայոց բանակին աջակցող և զորակցող ուղերձ է հղել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են «Կիլիկիա» հեռուստաընկերությունից։

«Հայ ժողովուրդն ու Հայաստանը գտնվում են իրենց ժամանակակից պատմության վճռական հանգրվանում։ Թշնամին կրկին իր արնաթաթախ սուրն ուղղել է Արցախի Հանրապետության ուղղությամբ։ Թող Ադրբեջանն իմանա, որ իր դիմաց գտնվում է բանակի վերածված մի ամբողջ հայություն, թող Ադրբեջանը քաջ գիտակցի, որ նման մարտական գործողություններով չի կարող ընկճել մեր ժողովրդի հավաքական հավատքը, կամքն ու մարտունակ ոգին։ Մեր ժողովրդի արյունով, աղոթքով ու ստեղծագործ ոգով շաղախված Արցախը մերն է ու միշտ մերը պետք է մնա»,- նշել Է Արամ Ա Կաթողիկոսը։

Խոսելով միջազգային համայքնի մասին, Արամ Ա-ն հայտնել է, որ վերջիններս պետք է անդրադառնան այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմին պատերազմի հրահրողը Թուրքիան է։

«Հենց այդ նույն Թուրքիան, իր տնտեսական, քաղաքական ու զինվորական միջամտություններով ապակայունություն է ստեղծում արաբական երկրների, ինչպես նաև իսլամական աշխարհի ներսում։ Այս անգամ էլ նույնը փորձում է անել Կովկասի ներսում։ Միջազգային համայնքը չպետք է լուռ ու անտարբեր մնա Թուրքիայի նման քաղաքականության նկատմամբ։  Սիրելի հայ ժողովուրդ, հայրենիքը սուրբ արժեք է և հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր հայի սրբազան պարտականությունն է»,- ասել է Արամ Ա-ն։

Վեհափառն ուղերձի վերջում բոլոր հայերին համախմբվելու կոչ է արել։

 

Լիլիթ Դեմուրյան

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ