Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հոկտեմբեր

ԱԱԾ-ն անդրադարձել է ադրբեջանցի հաքերների կողմից հայկական կայքերի աշխատանքը խափանելու փորձերին

ԱԱԾ-ն անդրադարձել է ադրբեջանցի հաքերների կողմից հայկական կայքերի 
աշխատանքը խափանելու փորձերին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել ադրբեջանցի հաքերների կողմից հայկական որոշ կայքերի աշխատանքը խափանելու փորձի վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԱԾ-ի հայտարարությունը.

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ 1in.am, armenpress.am, news.am, mamul.am և մի շարք այլ լրատվական կայքերը պայմանագրային հիմունքներով գտնվում են արտերկրյա «Cloudflare» ընկերության սերվերային տիրույթում և ադրբեջանական հաքերների կողմից փոփոխվել են այդ կայքերի կարգավորումները, որոնք կարճ ժամանակում շտկվել են:

Լրատվական կայքերը սպասարկող մասնագիտական անձնակազմը շարունակաբար ստանում է համապատասխան աջակցություն՝ անվտանգության ապահովման նկատառումներով»:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ