Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անհրաժեշտության պահին լինելու ենք մեր զինվորների կողքին`առաջնագծում. Լիլիթ Մակունց

Անհրաժեշտության պահին լինելու ենք մեր զինվորների կողքին`առաջնագծում. Լիլիթ 
Մակունց

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահեցնում է, որ անհրաժեշտության դեպքում հայ կանայք, մայրերը լինելու են առաջնագծում՝ զինվորների կողքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցն այս մասին ասաց ԱԺ-ում ռազմական դրություն հայտարարելու հարցի քննարկմանը:

«Վերջին ժամանակաշրջանում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, լայնամասշտաբ զորավարժությունները, ԵԱՀԿ-ի կողմից առաջարկվող մոնիտորինգի մշտադիտարկման մեխանիզմներից հրաժարվելը ոչ այլ ինչ են, քան ակնհայտ վկայություն այն մասին, որ այս ամենը նախապես ծրագրավորված հսկայածավալ սադրանք է, ինչն ուղղակիորեն վտանգում է տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը»,-ասաց Մակունցը:

Նա նկատեց, որ հուլիսյան մարտերն արդեն Հայաստանի պետական սահմանին այս համատեքստում արձանագրում են, որ Ադրբեջանի համար սա ոչ միայն Իլհամ Ալիևի բռնապետական իշխանությունը պահելու աղիողորմ ճիգեր են, այլ առաջին հերթին՝ մի ամբողջ ժողովրդի՝ հայ ժողովրդի նկատմամբ ատելության հիմքով մահաբեր ագրեսիայի կիրառում՝ էթնիկ բնաջնջման փորձով: «Դրան մեր արձագանքը միանշանակ է. Արցախի հարցի ռազմական ճանապարհով լուծման ցանկացած փորձ հանդիպելու է ողջ հայ ժողովրդի կողմից համարժեք պատասխանի»,-ասաց Մակունցը:

Նա խիզախության կոչով դիմեց կանանց, մայրերին՝ նշելով. «Անհրաժեշտության պահին լինելու ենք մեր զինվորների կողքին առաջնագծում: Մի անգամ չէ, որ պատմության ընթացքում ցույց ենք տվել, որ տոկուն ենք մեր հայրենիքն անառիկ պահելու և հաղթանակներ գրանցելու հարցում»:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, կիրառելով հակաօդային պաշտպանության միջոցներ, կարողացել են խոցել 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, այդ՝ թվում հարվածային, 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ: Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։ Արցախի խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

 Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր: Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

 

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]