Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Armenian Assembly-ն զորակցում է Արցախի և Հայաստանի անվտանգությունն ապահովող Զինված ուժերին

Armenian Assembly-ն զորակցում է Արցախի և Հայաստանի անվտանգությունն ապահովող 
Զինված ուժերին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Armenian Assembly-ն հետևում է Արցախում ծավալվող իրադարձություններին և զորակցում Արցախի և Հայաստանի անվտանգությունն ապահովող Զինված ուժերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է կազմակերպության տարածած հաղորդագրությունում:

«Մենք զորակցում ենք Արցախի և Հայաստանի անվտանգությունն ապահովող Զինված ուժերին, ինչպես նաև Արցախի խաղաղ բնակչությանը: Նման ռազմական ագրեսիան իր բնույթով կործանարար է ցանկացած հարաբերությունների համար: Հպարտանում ենք հայ զինվորականների քաջությամբ: Աստված պահապան բոլոր զինվորներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Armenian Assembly-ն ոչ առևտրային կազմակերպությունն է, որի նպատակն է Հայաստանում եւ սփյուռքում մշակույթի, կրթության, զբոսաշրջության եւ ՏՏ ոլորտներում սոցիալ-ձեռնարկատիրական նախագծերի աջակցությունն ու իրականացումը: 2017 թ.-ի հոկտեմբերին հիմնադրումից ի վեր կազմակերպությունն իրականացրել և աջակցել է ավելի քան 30 նախաձեռնություն Հայաստանում և Ռուսաստանում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: Հայկական կողմն Ադրբեջանի Զինված ուժերի փոխգնդապետ է ոչնչացրել: ՊԲ կորուստները ճշտվում են: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]