Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՊԲ-ն իր առջև դրված խնդիրները կատարում է պարտքի բարձր գիտակցումով. ԱՀ ՊՆ նախարարի տեղակալ

ՊԲ-ն իր առջև դրված խնդիրները կատարում է պարտքի բարձր գիտակցումով. ԱՀ ՊՆ 
նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Պաշտպանության բանակի անձնակազմը, յուրաքանչյուր սպա և զինվոր իր առջև դրված խնդիրները կատարում է պարտքի բարձր գիտակցումով և պատասխանատվությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը այս պահին կայուն է:

«Սիրելի հայրենակիցներ, ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, քառօրյա պատերազմի ընթացքում և այսօր նույնպես կառավարությունը, Ազատամարտիկների միությունը, ուժային կառույցները անվերապահորեն կանգնած են զինված ուժերի կողքին և միասնական կատարում ենք մեր խնդիրը: Այն ժամանակ մենք միասին հրաշքներ գործեցինք և պարտադրեցինք հակառակորդին աղերսելու խաղաղություն: Համոզված եմ ավելին քան, որ այս ընթացքում կարողանալու ենք հակառակորդին պարտադրելու, որպեսզի նա նորից աղերսի իր հերթական հրադադարն ու խաղաղությունը»,- ընդգծեց Սարգսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]