Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանի օրակարգում կա Արցախի անկախությունը ճանաչելու հարցը. Փաշինյան

Հայաստանի օրակարգում կա Արցախի անկախությունը ճանաչելու հարցը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության օրակարգում կա Արցախի անկախությունը ճանաչելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե օրակարգում կա արդյոք Արցախի անկախությունը ճանաչելու հարցը:

«Ձեր ուղիղ հարցին` կա արդյոք մեր օրակարգում այդպիսի հարց, պատասխանում եմ՝ այո: Ինչպես եղել է մեր օրակարգում այդպիսի հարց, այդպես էլ մեր օրակարգում կա այդպիսի հարց: Մենք գնում ենք այդ քայլին, թե չենք գնում. պետք է այդ հարցը շատ լրջորեն քննարկենք և գործնականում հիմա նաև, գուցե, հանրային քննարկում սկսվի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ քննարկվում են բոլոր հնարավորությունները, իրադարձությունների զարգացման բոլոր սցենարները:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: Հայկական կողմն Ադրբեջանի Զինված ուժերի փոխգնդապետ է ոչնչացրել: ՊԲ կորուստները ճշտվում են: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

Նորայր Շողիկյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]