Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանի առաջ շարունակական պայման է դրվել զիջել անվտանգության գոտին առանց որևէ նախապայմանի.Փաշինյան

Հայաստանի առաջ շարունակական պայման է դրվել զիջել անվտանգության գոտին 
առանց որևէ նախապայմանի.Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանի առաջ հետևողական և շարունակական պայման է դրվել զիջել առնվազն Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտին առանց որևէ նախապայմանի, առանց որևէ կարգավիճակային ճշգրտման: Վարչապետն ընդգծեց, որ Ադրբեջանը շատ հստակ, այդ թվում՝ հրապարակային, ընդգծել է, որ ինքը պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի որևէ այլ կարգավիճակ, որը կամ նույնը կլինի կամ մի քիչ բարձր կլինի ԼՂ ինքնավար մարզից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Ազգային ժողովի հատուկ նիստում՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:

«Ես ուզում եմ, որ մենք բոլորս սա հստակ արձանագրենք, որովհետև ես գիտեմ,որ լինելու են հարցեր և հարցադրումներ՝ արդյոք կարո՞ղ էինք խուսափել, և ի՞նչ պիտի անեինք, որ խուսափեինք այս իրավիճակից: Սա շատ կարևոր նյուանս է. պիտի անեինք մի բան՝ համաձայնվեինք, որ Արցախը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ է, գուցե, մի փոքր ավելի լիազորություններով: Եթե մենք սրան համաձայն ենք, մենք հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել: Ուզում եմ, որ Հայաստանի խորհրդարանն արձանագրի և ես ուղիղ եմ հարց տալիս՝ մենք համաձա՞յն ենք այդպիսի լուծման, եթե այո, մենք հենց այսօր կարող ենք լուծել այդ հարցը»,- ընդգծեց Փաշինյանը:

Անդրադառնալով խորհրդարանի դահլիճից հնչող «ոչ» բացականչություններին՝ Փաշինյանը շեշտեց՝ չէր էլ կասկածում, որ այդպիսին է հավաքական դիրքորոշումը:  «Այս դահլիճում շատ է եղել, որ հարցուպատասխանի ժամանակ, գուցե, ոչ այսքան բաց, բայց այս խոսակցությունը տեղի է ունեցել: Հաշվի առնելով նրբությունները՝  ես այսքան բաց չեմ արտահայտվել:  Բայց ես ուզում եմ անել նաև շատ կարևոր մի արձանագրում ՝ եթե նույնիսկ մենք համաձայնվեինք այդպիսի կարգավիճակի, դա նշանակո՞ւմ է, որ մենք անվտանգություն ենք ապահովել մեր ժողովրդի համար: Կամ որևէ փուլում, հիմա չէ, 10 տարի առաջ, 15 տարի առաջ, 20 տարի առաջ, 25 տարի առաջ ապահոված լինեինք դա, մենք արդյոք դրանով ապահոված կլինեի՞նք մեր խաղաղությունը և զարգացումը: Այս հարցի պատասխանը ստանալու համար ուղղակի նայեք, թե ինչ է կատարվում տարածաշրջանում: Որովհետև սա շատ կարևոր հարց է, արդյոք  հնարավո՞ր է, որ մենք բավարար չափով ճկուն չենք եղել, բավարար չափով իմաստուն չենք եղել: Այս հարցի պատասխանը այսօր մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն են: Եվ մենք պետք է գտնենք այդ ռեսուրսը: Որտեղի՞ց, Սարդարապատի ժամանակ որտեղի՞ց ենք գտել: Սա է մեր ընտրությունը և սա է վիճակը»,- եզրափակեց վարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]