Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եվրախորհրդարանի պատգամավորը Եվրամիությունից անհապաղ գործողություններ է ակնկալում

Եվրախորհրդարանի պատգամավորը Եվրամիությունից անհապաղ գործողություններ է 
ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը լիակատար աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որը հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը Եվրամիության անհապաղ արձագանքն է ակնկալում իրավիճակի առնչությամբ:

«Որպես Եվրախորհրդարան-Հայաստան բարեկամության հանձնախմբի նախագահ՝ ես հրատապ նամակ եմ հղել Եվրահանձնաժողովին՝ իրազեկելով իրավիճակի մասին: Ես Եվրամիությունից խնդրում եմ անհապաղ գործողություններ ձեռնարկել»,- նշում է ԵԽ պատգամավորը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը: Հայկական կողմը խոցել է հակառակորդի ուղղաթիռներ և ԱԹՍ-ներ:  

Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։ Արցախի խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ:

Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]