1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պետությունը քողարկված թուլացնելու համար սահմանված է քրեական պատասխանատվություն. ՀՀ ԱԱԾ

Պետությունը քողարկված թուլացնելու համար սահմանված է քրեական 
պատասխանատվություն. ՀՀ ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետևելով Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ուղղությամբ առկա որոշակի տեղեկատվական հոսքերին և վերլուծելով վերջիններիս բուն նպատակը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ  հորդորում է առանձին քաղաքական վերլուծաբաններին, ինչպես նաև սեփական շահը պետության անվտանգության շահերից վեր դասող անհատներին՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից և զգուշացնում է, որ նման գործողությունները սպառնում են ՀՀ անվտանգությանը, խուճապ ստեղծում հանրության շրջանում և ընկալվում որպես պետությունը թուլացնելու քողարկված նպատակ, ինչի համար սահմանված է քրեական պատասխանատվություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։

«Հիմք ընդունելով հիշյալ իրողությունը՝ համապատասխան կոչով կրկին դիմում ենք մեր հարգելի քաղաքացիներին և զանգվածային լրատվության միջոցներին, որպեսզի զերծ մնան ինչպես վերոնշյալ մեկնաբանությունների, այնպես էլ չճշտված տեղեկությունների և ոչ պաշտոնական տեսանյութերի և լուսանկարների տարածումից:

Կոչ ենք անում չտրվել սադրանքներին, առաջնորդվել բացառապես պետական շահով և զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող, ներքաղաքական իրավիճակը սրող, հակառակորդի համար նպաստավոր և ձեռնտու փորձագիտական կամ այլ համանման մեկնաբանություններ կատարելուց:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանակներում շարունակելու է ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ սոցիալական ցանցերում և այլ հրապարակային հարթակներում ակնհայտ կեղծ և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային անձեռնմխելիությունը կասկածի տակ դնող ապատեղեկատվության տարածումը չեզոքացնելու, նման տեղեկատվություն տարածող անձանց հայտնաբերելու և համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ:

Միաժամանակ մեր քաղաքացիներին խնդրում ենք զերծ մնալ կասկածելի հեռախոսազանգերին, հաղորդագրություններին և հարցումներին արձագանքելու դրսևորումներից:

Այս ամենով հանդերձ հորդորում ենք բացառապես առաջնորդվել «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման պահանջներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]