Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ղազախստանը Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է անում

Ղազախստանը Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է 
անում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի Հանրապետությունը խորը մտահոգություն է հայտնել սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղսարաբաղի հակամարտության սրման առնչությամբ: Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին ձեռնարկել իրավիճակի կայունացման բոլոր միջոցները, հրաժարվել ուժի կիրառումից և սկսել բանակցությունները:

«Պատրաստ ենք նպաստել միջազգային կազմակերպությունների հարթակներում հակամարտության կարգավորման խաղաղ ուղիների որոնմանը: Որպես Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների շուրջ խորհրդակցության գործող նախագահ՝ առաջարկում ենք օգտվել խորհրդակցության շրջանակում գոյություն ունեցող վստահության միջոցների փաթեթից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը: Հայկական կողմը խոցել է հակառակորդի ուղղաթիռներ և ԱԹՍ-ներ:  

Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։ Արցախի խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ:

Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]