Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մենք միասին անպարտելի ենք. Տիգրան Մանսուրյան

Մենք միասին անպարտելի ենք. Տիգրան Մանսուրյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը հայ ժողովրդի անպարտելիության հիմքում հողի վրա խաղաղ ապրելու, արդարությանն ապավինելու, մարդկային կյանքն արժևորելու  վեհ սկզբունքն է համարում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած բախումներին՝ մաեստրոն նշեց, որ նորից հայ ժողովրդին պատերազմ են պարտադրել, նորից ստիպում են, և հայերը պատրաստ են բռունցքվել, դառնալ միակամ ոգի, գործող ուժ և հաղթանակ տարած մեր բանակի ռազմիկների արժանի հետևորդը:

«Ժամն է միայն մեկ ուղղությամբ կենտրոնանալ՝ պաշտպանելու տուն և ընտանիք,  հող և խաղաղ երկինք, պաշտպանելու մեր բոլոր սրբությունների խորհուրդն ու   ուժականությունը: Մենք միասին անպարտելի ենք: Մեր անպարտելիության հիմքում հողի վրա խաղաղ ապրելու, արդարությանն ապավինելու, մարդկային կյանքն արժևորելու  վեհ սկզբունքն է»,-ընդգծեց Մանսուրյանն ու հավելեց՝ Աստված պահապան մեր զինվորներին, մեր ժողովրդին: 

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, ԱԹՍ-ներ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am