Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի ԱԳՆ-ն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

Արցախի ԱԳՆ-ն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի կողմից գործողությունները որակում է որպես Արցախի Հանրապետության դեմ ուղղված ագրեսիայի ակտ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարարության տեղեկատվական վարչության պետ Արտակ Ներսիսյանը:

«Արցախի Հանրապետությունը ՄԱԿ-ի կանոնադրությունների համաձայն իրականացնում է ինքնապաշտպանության իրավունքը և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները ագրեսիան հետ մղելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,- ասաց Ներսիսյանը:

Նա տեղեկացրեց,  որ Արցախի ԱԳՆ-ն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես իրազեկված են Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի մասին»,- ասաց Ներսիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]