Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պաշպանության բանակը լիովին վերահսկում է իրավիճակը. ԱՀ նախագահի մամուլի խոսնակ

Պաշպանության բանակը լիովին վերահսկում է իրավիճակը. ԱՀ նախագահի մամուլի 
խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս պահին Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են  ինտենսիվ կրակ վարել արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Քիչ առաջ հակառակորդի կողմից տարածված այն տեղեկատվությունը, թե իբր մի քանի բնակավայրեր են կարողացել գրավել, ապատեղեկատվություն է, այդպիսի բան չկա:

Պաշպանության բանակը լիովին վերահսկում է իրավիճակը: Արցախի նախագահը երկրում հայտարարել է ռազմական դրություն և զորահավաք: Վաղ առավոտյան տեղի է ունեցել Ազգային ժողովի արտահերթ նիստը, որտեղ ելույթ է ունեցել Հանրապետության նախագահը»,-ասաց Պողոսյանը:

Պողոսյանի խոսքով՝ այս պահին նախագահի վերահսկողությամբ իրականացվում են բոլոր աշխատանքները թե քաղաքացիական բնակչության հետ կապված, թե տնտեսության, թե ռազմական գործողությունների մասով:

«Իրավիճակը վերահսկելի է, բոլոր ջանքերը պետք է գործադրենք, որ այս իրավիճակը կարողանանք պատվով հաղթահարել: Համոզված եմ՝ հաղթահարելու ենք»,- ասաց Պողոսյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են; Քաղաքացիական անձանց շրջանում կան երկու զոհ և տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am