Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բնակչության նկատմամբ Ադրբեջանի հարձակումները միջազգային իրավունքի բացարձակ ոտնահարումներ են․ ՀՀ ՄԻՊ

Բնակչության նկատմամբ Ադրբեջանի հարձակումները միջազգային իրավունքի 
բացարձակ ոտնահարումներ են․ ՀՀ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի թիրախային զինված հարձակումները Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի բացարձակ ոտնահարումներ են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին իր հայտարարության մեջ նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Այսօր վաղ առավոտից Ադրբեջանի նախաձեռնած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով մարդկային կորուստներ և զգալի վնասներ են պատճառվել Լեռնային Ղարաբաղի (Արցախ) խաղաղ բնակչությանը: Մարտակերտը, Մարտունին, Ստեփանակերտը և այլ քաղաքներ, շատ գյուղեր խոշոր տրամաչափի հրետակոծության տակ են:

Ըստ Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի (Օմբուդսման) հաղորդման՝ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում մեկ երեխա ու մեկ կին սպանվել են և վիրավորվել երկու քաղաքացի: Քաղաքացիական բնակչությանը պատճառված վնասների այլ դեպքեր նույնպես արձանագրվել են:

Պաշտոնական և բոլոր մեդիա հրապարակումները, խաղաղ բնակչության տագնապալի հայտարարությունները վկայում են, որ հրետակոծությունն իրականացվում է թիրախավորված:

Դպրոցները, տները և քաղաքացիական այլ օբյեկտներ հարձակման տակ են առանց խտրականության (indiscriminate)՝ իրական վտանգ առաջացնելով կանանց, երեխաների և Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության կյանքի ու առողջության համար:

Մարդու իրավունքների այս կոպիտ խախտումները խախտում են Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի բացարձակ ոտնահարումներ են:

Այս ռազմական հարձակումներն առավել դատապարտելի են Նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի պայմաններում: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, Կորոնավիրուսի վտանգով պայմանավորված, աշխարհի բոլոր անկյուներում անհապաղ համաշխարհային հրադադարի կոչ է արել:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն ուղիղ կապի մեջ է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի և հայկական խաղաղ բնակչության հետ»,- նշված է հայտարարության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]