Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հնարավոր չէ 1 ժամում օպերացիա պլանավորել․Հովհաննիսյանը՝ հակառակորդի  սադրանքի ծրագրված լինելու մասին

Հնարավոր չէ 1 ժամում օպերացիա պլանավորել․Հովհաննիսյանը՝ հակառակորդի  
սադրանքի ծրագրված լինելու մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միասնական տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հավաստիացնում է, որ aրցախա-ադրբեջանական շփման գծում ծավալված գործողությունները մանրակրկիտ պլանավորված են եղել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանը, ներկայացնելով որոշ ապացույցներ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ գործողությունների հետ զուգահեռ ադրբեջանական լրահոսում հայտնվել են հայտարարություններ, իբր հայկական կողմը կատարել է համապատասխան սադրանք և իրենք պատասխանում են։

«Մեր մասնագետների, գործընկերների կողմից ներկայացվել են բազում փաստեր, որ դեռ օրեր առաջ ադրբեջանական լրահոսում երևում էին տարատեսակ նյութեր պլանավորված գործողությունների վերաբերյալ։ Ծրագրված լինելու մեկ այլ ապացույց են նաև Թուրքիայի և Ադրբեջանի օդային հաղորդակցության վերաբերյալ նյութերը։ Այսօր առավոտյան, գործողություններից անմիջապես րոպեներ անց ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն ինտենսիվ աշխատանք էին ծավալում բուն մարտական գործողությունների շրջանից, դրանից հետո Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրություն եղավ այն մասին, որ իրենք իբր մեր գործողություններից հետո անցնում են լայնամասշտաբ հակահարձակվողական օպերացիայի։ Այս ամենն ապացուցում է, որ հակառակորդն այս մարտական գործողությունները պլանավորել էր մանրակրկիտ»,- նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ հնարավոր չէ մեկ օրում, մեկ ժամում օպերացիա պլանավորել, չի կարող լրագրողը մեկ րոպեում հասնել առաջնագիծ։ Միասնական տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչը շեշտեց, որ ապացույցները բազում են։

«Միջազգային հարթակներում մեր գործընկերներն աշխատում են, և մենք կհավաքենք բոլոր փաստերն ու ամբողջական կներկայացնենք, թե իրականում ինչպես է Ադրբեջանը սկսել մարտական գործողությունները»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը նախնական տվյալներով կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

 

Լիլիթ Դեմուրյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]