1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Զոհրաբ Մնացականյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ՌԴ և Վրաստանի ԱԳ նախարարների հետ

Զոհրաբ Մնացականյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ՌԴ և 
Վրաստանի ԱԳ նախարարների հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Արտաքին գործերի նախարարների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ինչպես գիտեք, առավոտյան Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել շփման գծի ուղղությամբ, թիրախավորելով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքները: Հայաստանի ԱԳ նախարարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ մշտական կապի մեջ է, կապի մեջ է նաև Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի ԱԳ նախարարների հետ»,- ասաց Նաղդալյանը:

Աննա Նաղդալյանը նշեց, որ արտերկրում Հայաստանի դեսպանները Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն են փոխանցել տարբեր երկրների գերատեսչություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին, տեղեկացրել են Ադրբեջանի սանձազերծած գործողությունների զարգացումների, ինչպես նաև հայկական կողմի գնահատականների մասին:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի տեղեկություններով՝ արցախա-ադրբեջանական սահմանին մարտական գոծողությունների ընթացքում տասը զինծառայող է զոհվել: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Նորայր Շողիկյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]