Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բերձորի զինկոմիսարիատում կազմակերպվել է պահեստազորի և կամավորների զորահավաք

Բերձորի զինկոմիսարիատում կազմակերպվել է պահեստազորի և կամավորների 
զորահավաք

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջվարչակազմում տեղի ունեցավ շրջվարչակազմի և Արցախի Ազատամարտիկների միության շրջանային միավորման ղեկավարության համատեղ խորհրդակցությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շրջանային զինկոմիսարիատում կազմակերպվել է պահեստազորի ներկայացուցիչների և կամավորների զորահավաք: Շատերն են եկել Բերձոր՝ զինկոմիսարիատ և ցանկանում են կամավոր առաջնագիծ մեկնել:

Քաշաթաղի շրջանն արդեն մի քանի անգամ է՝ նման դեպքերում օգնության հասնում սահմանը պահող մեր զինվորներին: Շրջկենտրոնում երբեմն հնչում է օդային տագնապ, բնակիչները տեղավորվել են ապաստարաններում:

ԱՀ նախագահի հանձնարարականով զորահավաքի հետ կապված շրջանային աշխատանքները ղեկավարում է ԱԱՄ Քաշաթաղի շրջանային միավորման նախագահ, շրջվարչակազմի նախկին ղեկավար Սուրեն Խաչատրյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]