Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վերջնականորն պարտադրելու ենք, որ վեր ընկնեն իրենց տներում. Տաճատ Վարդապետյան

Վերջնականորն պարտադրելու ենք, որ վեր ընկնեն իրենց տներում. Տաճատ 
Վարդապետյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան հակառակորդը Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ հարձակում է սկսել: Հրետակոծվել են Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Համահայկական համախմբման պահն է: «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության նախագահ Տաճատ Վարդապետյանը վիրահայերին դիմելուց առաջ թումանյանական տողերն է հիշում՝ «Բերանն արնոտ մարդակերը էն անբան, հազար դարում հազիվ դարձավ մարդասպան…»:

«Մենք այսօր կենաց ու մահու պատերազմի փաստի առջեւ ենք,- ասաց  Տաճատ Վարդապետյանը,- թուրքական շնաբարո նախիրը նորից գլուխ է բարձրացրել: Համոզված եմ՝ հայ ժողովուրդը իր սրբազան հաղթանակը կկռի նաեւ այս պատերազմում: Կոչս, խնդրանքս, աղերսս, խոսքս եմ հղում իմ հայրենակիցներին եւ համայն հայությանը՝ համախմբվելու, զորեղ մնալու: 2016թ. էլ, ապրիլյան պատերազմի ժամանակ, ջավախքցիները հետեւելով իմ կոչին, երկու օր չանցած մի մարդու նման Հայաստանում էին եւ հսկայածավալ նյութական աջակցություն ցուցաբերեցին: Այս անգամ նույնպես բռունցքվեք, որպեսզի թուրքական նախիրը զգա իր գլխին իջնող զսպող միջոցը»:

«Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության նախագահը վստահ է, որ հայ ժողովուրդը մի կողմ կդնի ներքաղաքական տարբեր հարցերը եւ կհամախմբվի  պետության կողքին: Ազգային շահը ամեն ինչից վեր է: «Այս անգամ հաղթանակը մեր վերջնական է լինելու: Վերջնականորեն պարտադրելու ենք թուրքական նախիրին, որպեսզի վեր ընկնեն իրենց տներում: Թիկունքում էլ շատ գործ կա անելու՝ մեր քաջ հայորդիներին զորավիգ լինելու համար: Փա՛ռք հայ ժողովրդին»,- եզրափակեց Տ. Վարդապետյանը:

 

Արմենուհի Մելքոնյան

             

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]