1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դատապարտելի են Ադրբեջանի սադրիչ գործողությունները. Եզդիները կանգնած են հայ ժողովրդի կողքին

Դատապարտելի են Ադրբեջանի սադրիչ գործողությունները. Եզդիները կանգնած են հայ 
ժողովրդի կողքին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եզդիներն իրենց աջակցություն են հայտնում հայ ժողովրդին և դատապարտում են Ադրբեջանի սադրիչ գործողությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Աշխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:

«Մենք եզդի ժողովուրդս մեծ ցավ ապրեցինք, երբ լսեցինք, որ Ադրբեջանը Արցախի ուղղությամբ իրականացնում է սադրիչ գործողություններ: Մենք դատապարտում ենք Ադրբեջանի սադրիչ քայլերը: Նրանք ստորաբար են վարվում հայ ժողովրդի, ընդհանրապես, խաղաղ բնակչության հետ: Կոչ եմ անում առաջադեմ մարդկությանը կանգնել հայ ժողովրդի կողքին և թույլ չտալ, որ պատերազմը շարունակվի, անհրաժեշտ է շտապ կրակը դադարեցնել»,-ասաց Ազիզ Թամոյանը:

Ազիզ Թամոյանն ընդգծեց, որ ամեն դեպքում, եթե մարտական գործողությունները շարունակվեն, ապա եզդի ժողովուրդը կանգնած է հայ եղբայրների կողքին:

«Մենք պատրաստ ենք, հայտնում ենք մեր աջակցությունը: Անհրաժեշտության դեպքում մեր եղբայրների կողքին ենք, ինչպես դա արել ենք ղարաբաղյան պատերազմի, նաև տարբեր տարիներին դրան հաջորդող ռազմական գործողությունների ժամանակ: Դարեր շարունակ ինչպես ուրախ պահերին, այնպես էլ դժվար ժամանակ մենք կանգնած ենք եղել հայ ժողովրդի կողքին»,-հավելեց Ազիզ Թամոյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]