Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հոկտեմբեր

Բոլորս պետք է համախմբվենք հայ զինվորի կողքին. Գագիկ Ծառուկյան

Բոլորս պետք է համախմբվենք հայ զինվորի կողքին. Գագիկ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ըննդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել հայ ժողովրդին Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծած գործողությունների կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծառուկյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի՛ հայ ժողովուրդ, այսօր բոլորս պետք է համախմբվենք հայ զինվորի կողքին: Մեր ուժը մեր միասնությունն է: Հայ զինվորն ու հայկական բանակն անպարտելի են:Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի հանրապետություններին, մեր զինվորներին, սպաներին և հայ ժողովրդին»,-ն շել է Ծառուկյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հայկական կողմից 10 զինվորական է զոհվել:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ