Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՅԴ-ն վճռականորեն կանգնած է հայոց բանակի կողքին. ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը

ՀՅԴ-ն վճռականորեն կանգնած է հայոց բանակի կողքին. ՀՅԴ Հայաստանի ԳՄ 
հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀՅԴ-ն վճռականորեն կանգնած է հայոց բանակի կողքին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարության մեջ նշված է. «Այսօր առավոտյան ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման ողջ երկանքով անցել է հարձակման: Հերթական անգամ Ադրբեջանը սանձազերծել է պատերազմական գործողություններ: Մեր հաղթանակի գրավականն է ամուր թիկունք, ժողովրդի համախմբում, միասնականություն:

Հ.Յ. Դաշնակցությունը, իր ողջ համահայկական կարողականությամբ և վճռականությամբ կագնած է հայոց բանակի կողքին: Այս պահից մենք բոլորս հայոց բանակի զինվորն ենք և պատրաստ ցանկացած մարտական առաջադրանքի:

Համոզված ենք. այս ճակատամարտում ևս հայ ժողովուրդը կարձանագրի իր հաղթանակը»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]