Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մի կողմ ենք թողել բոլոր ներքին տարաձայնությունները. Էդմոն Մարուքյանը միասնության կոչ է արել

Մի կողմ ենք թողել բոլոր ներքին տարաձայնությունները. Էդմոն Մարուքյանը 
միասնության կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ուղերձ է հղել հայ ժողովրդին Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծած գործողությունների կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մարուքյանը «Ֆեյսբուք»-ի  իր էջում գրել է.

«Հարգելի՜ հայրենակիցներ,  թշնամին հարձակվել է մեր հայրենիքի վրա։

Այսօր լուսադեմից սկսած մի կողմ ենք թողել բոլոր ներքին տարաձայնությունները՝ մեկտեղելով մեր բոլորիս ջանքերը՝ հանուն մեր պետականության ու ռազմական նոր հաջողությունների։

Նպատակը մեկն է՝ ջարդել թշնամու ողնաշարը բոլոր ուղղություններով՝ ռազմականից մինչև դիվանագիտական։

Կեցցե՜, Հայ Ազգը, կեցցե՜ Արցախի Հանրապետությունը, կեցցե’ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՜ Հայոց Բանակը»:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]