Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Կաթողիկոսն ընդհատում է այցն Իտալիա ու վերադառնում Հայաստան

Կաթողիկոսն ընդհատում է այցն Իտալիա ու վերադառնում Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդհատում է այցն Իտալիա, որի ընթացքում պետք է հանդիպեր Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ, և անհապաղ վերադառնում է Հայաստան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կաթողիկոսի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:

«Հայորդիներ,
Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը, վերստին խախտելով զինադադարը, ուխտադրուժ կերպով նախահարձակ են եղել շփման գծի ողջ երկայնքով՝ ռմբակոծելով Արցախի խաղաղ բնակավայրեր, այդ թվում և մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախ հայրենի մեր երկիրը վերստին կանչում է մեզ ամենքիս՝ պաշտպանելու մեր ազգի իրավունքները, մեր սրբազան հողը, մեր ապագան ու ազգային արժանապատվությունը։
Կոչ ենք անում մեր ժողովրդին միասնության եւ քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն Հայրենիքի պաշտպանության կարիքների։
Այս պահին, այցով գտնվելով Իտալիայում, որի ընթացքում պետք է հանդիպում ունենայինք Մեր սիրեցյալ եղբայր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ, ընդհատում ենք այն և անհապաղ վերադառնում Հայրենիք։
Աստված պահապան Արցախ աշխարհին, զորավիգ ու ապավեն՝ մեր քաջազուն զինվորներին ու հրամանատարներին», - նշված է էջում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]