Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արոնյանը դուրս մնաց Banter Series Final առցանց մրցաշարից

Արոնյանը դուրս մնաց Banter Series Final առցանց մրցաշարից

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս մնաց Banter Series Final առցանց մրցաշարից: 

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց մրցաշարի կիսաեզրափակիչում Արոնյանը մրցում էր աշխարհիչեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Նորվեգացին առավելության հասավ 2,5-5,5 հաշվով: Արոնյանը դուրսմնաց հետագա պայքարից, իսկ Կարլսենը մրցաշարի եզրափակիչում կմրցի ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոյի հետ:

Ավելի վաղ Լևոն Արոնյանը դարձել էր Գերմանիայի ակումբային առաջնության չեմպիոն: Գերմանիայի շախմատի ակումբային առաջնության չեմպիոն է դարձել «Բադեն-Բադեն» թիմը, որի կազմում Արոնյանըխաղացել է 4 պարտիա և բոլորում գրանցել ոչ-ոքիներ:  Բունդեսլիգան բաղկացած է 7 տուրից: Արոնյանի «Բադեն-Բադենը» հաղթել է բոլոր տուրերում, և սա թիմի 14-րդ հաղթանակն էր առաջնությունում:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]