Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ֆորսաժ»-ի աստղ Վին Դիզելը հանդիսատեսի դատին է ներկայացրել իր առաջին երգը

«Ֆորսաժ»-ի աստղ Վին Դիզելը հանդիսատեսի դատին է ներկայացրել իր առաջին երգը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան, «Ֆորսաժ» ֆիլմի աստղ Վին Դիզելը թողարկել է իր դեբյուտային «Feel Like I Do» սինգլը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա տեղեկացրել է «Ինստագրամ»-ի իր օգտահաշվի միջոցով:

Արտիստը երգը ձայնագրել է նորվեգացի դիջեյ Kygo-ի հետ համատեղ, որը հայտնի է Stole the Show երաժշտությունով։

«Երկար ժամանակ էր ինչ խոստանում էի սկսել երաժշտություն ստեղծել, ինչի համար ոգեշնչվում եմ ձեզանով: Այսպիսով ես դուրս եմ գալիս հարմարավետության իմ գոտուց։ Շնորհակալություն ինձ հավատալու համար: Ինչպես միշտ, ես հույս ունեմ, որ դուք հպարտանում եք», - դիմելով իր երկրպագուներին «Ինստագրամ»-ի իր օգտահաշվում գրել է 53-ամյա դերասանը:

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]